Մամուլ 4 տարի առաջ - 09:48 25-12-2021

Դատական համակարգում մեծ աղմուկ է հասունանում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատական համակարգում մեծ աղմուկ է հասունանում եւ դատավորները որոշել են լռելու փոխարեն հրապարակային պայքարել: Բանն այն է, որ արդեն դատավորների մի խումբ դատական համակարգում առկա իրավիճակի մասով դիմում է ներկայացրել ինչպես ԲԴԽ ին, այնպես էլ Արդարադատության նախարարին ու անգամ ներքին խոսակցության ժամանակ կարծիք են հայտնել,որ ոչ մի սպասելիք չունեն:

Այս իրավիճակը սկսվեց այն բանից հետո, երբ ՀՀ դատական համակարգում մի շարք դատավորներ հրաժարվեցին քաղաքական իշխանությունների հաճո որոշումներ կայացնել, ինչի արդյունքում դատավորների նկատմամբ 8 ամսվա ընթացքում 22 կարգապահական վարույթ է հարուցվել, իսկ ահա 2020 թվականի ընթացքում վարույթների թիվը եղել է 11-ը: Ասել է թե վարույթների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնապատվել է:

Արդյունքում ԲԴխ-ի, Արդարադատության նախարարության թիրախում հայտնվեցին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ՝ Զարուհի Նախշքարյանը, Գայանե Մազմանյանը, Մուրադ Հովակիմյանը, Արման Հովհաննիսյանը, Դավիթ Գրիգորյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝ Սերգեյ Մարաբյանը և Ալեքսանդր Ազարյանը, իսկ ահա օրերս հաստատվեց, որ քաղաքական իշխանությունները պատերազմ են հայտարարել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն:

Վերոնշյալ անձանց մեջ կան դատավորներ, որոնց լիզորությունները ամեն կերպ ցանկանում են դադարեցնել եւ նրանցից առաջինը դատավոր Զարուհի Նախշքարյանն է, որի մասով էլ դրական արդյունքի հասնելուց հետո դատական համակարգը որոշել է չլռել ու կոնկրետ բունտի է պատրաստվում»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան