Ներքին 4 տարի առաջ - 22:55 24-12-2021

Փաշինյանն անդրադարձել է Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհի հնարավոր կառուցման մասին հարցին

Հայաստանը Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացների համատեքստում դիտարկում է բոլոր հնարավոր սցենարները։ Դեկտեմբերի 24-ին կայացած ասուլիսում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Տավուշի մարզում Կիրանց-Ոսկեպար ուղղությամբ այլընտրանքային ճանապարհի հնարավոր կառուցման մասին հարցին։

«Մենք հիմա խոսում ենք այն մասին, որ պետք է սահմանների դեմարկացիա ու դելիմիտիացիա լինի, և գիտեք, որ առկա է քննարկում այն մասին, թե որ թվականի քարտեզներով դա պետք է տեղի ունենա։ Մենք հիմա բոլոր քարտեզները մանրամասն ուսումնասիրում ենք, տեսնում ենք, թե տարբեր տարբերակներով, որտեղ են մեր ունեցած ճանապարհները որոշակի դուրս գալիս Հայաստանի տարածքից։ Մենք նայում ենք սցենարներ, որ եթե, օրինակ, այսպես ընթանան պրոցեսները, ինչ խնդիր պիտի ունենանք, ինչպես հաղթահարենք այն և այլն։ Ասեմ, որ 75 թվականի քարտեզներով Բերքաբեր գյուղի վարելահողերի 90 տոկոսն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է, Վազաշեն գյուղի հողատարածքների մի շատ մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է 90-ական թվականներից։ Պառավաքարի վարելահողերի մեծամասնությունը Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Այսինքն՝ մենք նայում ենք տարբեր սցենարներ։ Մենք պետք է իրավիճակի նրբությունների մեջ խորանանք, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի այդ փոքր հատվածի հետ խնդիր կա»,- ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ հիմա ուսումնասիրում ու դուրս են բերում ամբողջ իրավական հիմքերը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ