Արտաքին 4 տարի առաջ - 16:25 24-12-2021

ՌԴ-ն ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը

Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը։ Այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում Եվրոպայի օգնությանը վերաբերող հարցին։

«Մենք ելնում ենք նոյեմբերի 26-ի պայմանավորվածություններից և աշխատում ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Մենք կշարունակենք աջակցել և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին, այդ թվում` խորհրդատվությամբ»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպումից հետո Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարեց, որ Եվրոպան փորձագիտական և տեխնիկական աջակցություն կտրամադրի Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցում ՝ փորձագիտական առաքելություն ուղարկելով տարածաշրջան:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում

Ձեզ գուցե հետաքրքրի