Ներքին 4 տարի առաջ - 14:34 24-12-2021

Կենսաթոշակների խնդիրը գտնվում է ՊԲ հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում․ Արցախի ՊԲ

Արցախի Պաշտպանության բանակը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ կողմից զինվորական թոշակների վերաբերյալ ֆեյսբուքում արված հրապարակման առիթով անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը.

Նման խնդիր իրոք առկա է, սակայն դրա լուծումը դուրս է ՊԲ տիրույթից:

Համապատասխան հայտերը սահմանված ժամկետներում ՊԲ կողմից ներկայացվել են կենսաթոշակների հատկացումը ապահովող ստորաբաժանումներ:

Խնդիրը գտնվում է ՊԲ հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում և ինչպես խոստացվել է կլուծվի ամենասեղմ ժամկետներում:

Ինչ վերաբերվում է ՊԲ ֆինանսական բաժնի պետի անձնական կյանքի վերաբերյալ «տեղեկություններին» ու անհարկի որակումներին, փաստում ենք , որ վերջին անգամ ԱՄՆ-ում եղել է 2019թ.-ին»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից