Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 18:07 23-12-2021

Մի դռնից մտցնում են, մյուսից դուրս են գալիս․ ոստիկանները չեն կարողանում բերման ենթարկել ցուցարարներին

Փարաքարում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ոստիկանների ու քաղաքացիների միջև քաշքշուկ սկսվեց ու իրավապահները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին։ Բերման ենթարկվողներին մտցնում էին ոստիկանական մեքենայի մեջ, սակայն մեքենայի հետևում «հերթապահող» ցուցարարները նրանց օգնում են դուրս պրծնել ոստիկանական ավտոմքենայից։

Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը տեղի են ունենում այն պատճառով, որ չեն կարողանում որոշել, թե, ի վերջո, ով է հաղթել ՏԻՄ ընտրություններում։ Երկու թեկնածուներ՝ «Ապրելու երկիր» կուսակցության և «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համարները համարում են, որ իրենք են հաղթել ընտրություններում։

ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» դաշինքը միասին ունեն 11 մանդատ և կարող են նիստ հրավիրել, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի 10 մանդատ ու չի կարող նիստ հրավիրել։

Բողոքի ցույցն ու բախումն էլ տեղի էր ունեցել այն պատճառով, որ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի կողմնակիցները որոշել էին փակել համայնքապետարանի մուտքը, որպեսզի Դավիթ Մինասյանը չկարողանա մտնել շենք։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան