Արտաքին 4 տարի առաջ - 16:39 23-12-2021

Բարեկամական հարաբերություններ ունեմ Փաշինյանի և Ալիևի հետ. Ղարիբաշվիլին՝ «Խաղաղ հարևանություն» նախաձեռնության մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դիվանագիտական ​​կորպուսի աշխատակիցների համաժողովում խոսել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին, տեղեկացնում է ermenihaber-ը:

«Մեզ համար չափազանց կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը։ Մենք ուշադիր հետևում ենք Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Գործընթացները, իհարկե, շատ հետաքրքիր են մեզ համար»,- նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը։

Խոսելով տարածաշրջանի երկրների հետ սերտ հարաբերությունների և բարձր մակարդակի այցերի մասին՝ նա նաև ասել է. «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել երկխոսությունը և Վրաստանի միջնորդությամբ վերականգնել ու ամրապնդել վստահությունը հարևանների միջև։ Ես շատ լավ, անմիջական բարեկամական հարաբերություններ ունեմ երկու երկրների ղեկավարների՝ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ»։

Այս տարի Վրաստանի վարչապետը չորս պաշտոնական հանդիպում է ունեցել. երկու անգամ եղել է Ադրբեջանում, երկու անգամ՝ Հայաստանում։

«Երկու անգամ էլ մեզ մոտ է եղել Հայաստանի վարչապետը։ Ունեցել եմ բազմաթիվ շփումներ երկու երկրների ղեկավարների հետ, այդ թվում՝ հեռախոսով։ Ես շատ հաջող հանդիպում ունեցա նաև Թուրքիայում, մեզ ամենաբարձր մակարդակով ընդունեց նախագահ Էրդողանը, և շատ արդյունավետ քայլեր ենք արել այս ուղղությամբ»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը