Ներքին 4 տարի առաջ - 23:21 22-12-2021

Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

Դեկտեմբերի 22-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Քննարկվել են ««Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, ինչպես նաև ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին » օրենքների նախագծերի փաթեթը:

«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ կրաքարի հանքավայրերի շահագործումից առաջացող ընդերքօգտագործման թափոնների մասով բնապահպանական վճարի դրույքաչափը նվազեցվում է՝ 1 տարվա համար սահմանելով 90 դրամ:

Օրինագիծը ներկայացնելով` ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը նշել է, որ օրենքի ընդունմամբ ակնկալվում է կրաքարի ինքնարժեքի իջեցում:

ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը օրինագիծը քվեարկության է դրել: 4 կողմ ձայնով այն հանձնաժողովի դրական եզրակացությամբ ներկայացվելու է ԱԺ հերթական նիստի քննարկմանը:

««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերով առաջարկվում է հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիք սահմանել 65 տարին, իսկ տարիքը լրանալու դեպքում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ թույլատրել հարկային ծառայողին մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:

Առաջարկվում է նաև մի շարք թափուր հաստիքների համար սահմանված փակ մրցույթը փոխարինել բաց մրցույթով, իսկ փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում փորձաշրջան անցնող անձին այդ մասին հայտնել գրավոր՝ փորձաշրջանի ավարտից երեք օր առաջ՝ գործող մեկ շաբաթի փոխարեն:

Օրինափաթեթի ընդունմամբ հստակեցվելու են կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամկետները և հարկային ծառայողների խրախուսանքի տեսակները:

Փոփոխությունների արդյունքում բարձրանալու է հարկային ծառայողների սոցիալական պաշտպանվածությունը, հստակեցվելու են օրենքում առկա անհստակությունները և տերմինաբանական անհամապատասխանությունները:

Օրինափաթեթն Ազգային ժողովի փորձագիտական ծառայության եզրակացությամբ չի հակասում ԱՀ Սահմանադրությանը: Այն ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ ներկայացվելու է խորհրդարանի հերթական նիստին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից