Արտաքին 4 տարի առաջ - 09:21 22-12-2021

Բելառուսի հետ սահմանին լեհ զինվոր է մահացել

Բելառուսի հետ սահմանին ալկոհոլից լեհ զինվոր է մահացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Լյուբլինի ռազմական հարցերով դատախազի տեղակալ Ռոբերտ Դոմբեկին, որը լրագրողներին հայտնել է միջադեպի մասին։

Նրա խոսքով, դատախազությունը հետաքննում է լեհ-բելառուսական սահմանի մոտ գտնվող ռազմական ճամբարի տարածքում Պոդհալանի հրաձիգների 21-րդ բրիգադի 40-ամյա զինծառայողի մահվան դեպքը։

«Մահվան պատճառը եղել է շնչահեղձությունը, որն առաջացել է ալկոհոլային թունավորման վիճակում՝ փսխման զանգվածով շնչուղիների խցանման հետևանքով: Նրա օրգանիզմում հայտնաբերվել է 3.61 պրոմիլ ալկոհոլ»,- ասել է Դոմբեկը։

Պաշտոնյան նշել է, որ «դիահերձումը մեխանիկական վնասվածքներ չի հայտնաբերել», որը բացառում է բռնի մահվան վարկածը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը