Արտաքին 4 տարի առաջ - 09:07 22-12-2021

Օմիկրոնը Եվրոպայում կգերիշխի առաջիկա շաբաթներին

Օմիկրոն COVID-շտամն առաջիկա շաբաթներին կսկսի գերիշխել Եվրոպայում: Այս մասին հայտարարել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն։

«Մենք տեսնում ենք մոտեցող փոթորիկը: Մի քանի շաբաթվա ընթացքում օմիկրոնը կգերիշխի եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում՝ առանց այն էլ ծանրաբեռնված առողջապահական համակարգերը մոտեցնելով անդունդի եզրին»,- ասել է Կլյուգեն:

Նրա խոսքով, օմիկրոնը հայտնաբերվել է եվրոպական 53 երկրներից առնվազն 38-ում. այս շտամն արդեն գերիշխող է Մեծ Բրիտանիայում, Դանիայում և Պորտուգալիայում:

Կլյուգեն, ստեղծված իրավիճակի հետ կապված, եվրոպական երկրների կառավարություններին կոչ է արել «խթանել, խթանել, խթանել» COVID-պատվաստումները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը