Արտաքին 4 տարի առաջ - 23:55 21-12-2021

Իտալացի 26 պատգամավորներ գոհունակություն են հայտնել կալանավորված 10 հայ գերիների ազատ արձակման կապակցությամբ

Իտալացի 26 պատգամավորներ համատեղ հայտարարությամբ գոհունակություն են հայտնել դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից կալանավորված 10 հայ գերիների ազատ արձակման կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է Իտալիայի «Նովա» գործակալությունը։

«ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի մամուլի հաղորդագրությունից հայտնի է դարձել, որ Ադրբեջանը վերադարձել է Հայաստանին տասը ռազմագերիների: Մենք արտահայտում ենք գոհունակություն. եվրոպական միջնորդությամբ արձանագրվել են բարելավման կարևոր ազդակներ։ Լիահույս ենք, որ սա միայն սկիզբն է բոլոր կալանավորվածների ազատ արձակման, որոնք պահվում են ապօրինի կերպով, և որ խաղաղ բանակցությունները կշարունակվեն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջնական լուծում տալու նպատակով»,- նշել են Իտալիայի խորհրդարանականները։

Նրանք դեկտեմբերի 10-ին բազմակուսակցական կոչ էին ստորագրել՝ ուղղված վարչապետ Մարիո Դրագիին՝ խնդրելով Արևելյան Գործընկերության շրջանակում Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունների զարգացման համար նախապայման դարձնել Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով կալանավորված ռազմագերիների և խաղաղ բնակիչների ազատ արձակումը։

Համատեղ հայտարարությունը ստորագրած պատգամավորներն են՝ Էնրիկո Այմի, Պաոլա Բինետի, Ստեֆանո Բորգեզի, Անդրեա Կանջինի, Մասիմիլիանո Կապիտանիո, Էմիլիո Կարելլի, Լաուրա Կավանդոլի, Ջուլիո Չենտեմերո, Յարի Կոլլա, Վիտո Կոմենչինի, Անդրեա Դել Մաստրո դելլե Վեդովե, Ռոբերտո Պաոլո Ֆերրերի, Պաոլո Ֆորմենտինի, Նիկոլո Ինվիդիա, Ալվիզե Մանիերո, Էլենա Մորելլի, Միկելե Նիտտի, Ջուզեպպինա Օկկիոներո, Անդրեա Օրսինի, Ալեսսանդրո Պագանո, Տուլիո Պատասինի, Ֆլավիա Պիկկոլի Նարդելլի, Կատիա Պոլիդորի, Ալբերտո Ռիբոլլա, Մատտեո Սալվինի, Օրիետտա Վանին։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան