Արտաքին 4 տարի առաջ - 16:44 21-12-2021

ԱՊՀ երկրների մասնակցությունը ՆԱՏՕ-ի հետ գործընկերային ծրագրերին պետք է քննարկել. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Կրեմլը առանձնացնում է նախկին խորհրդային հանրապետությունների տարածքում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների առաջխաղացումը և դաշինքի հետ գործընկերային ծրագրերին նրանց մասնակցությունը։ Մասնավորապես, նման ծրագրերում ներգրավված են Ռուսաստանի Դաշնության ամենամոտ դաշնակիցները՝ Հայաստանն ու Ղազախստանը։

«Մի բան է մասնակցությունը գործընկերային ծրագրերին, մեկ այլ բան՝ դաշինքի ենթակառուցվածքներին ինտեգրումը։ Սրանք տարբեր բաներ են»,- նշել է Պեսկովը։

Նա հիշեցրել է, որ ԱՊՀ երկրների մեծ մասի հետ Մոսկվան կապված է ՀԱՊԿ-ի շրջանակներում դաշնակցային պարտավորություններով։ Եվ այս հարթակում «այդ հիմքերը» (այսինքն՝ ՆԱՏՕ-ի հետ մասնակցությունը գործընկերային ծրագրերին) «բարձրաձայնվել և շարունակում են քննարկվել»։ Պեսկովն ընդգծել է, որ դաշինքի ծրագրերին դաշնակիցների մասնակցության հարցում Ռուսաստանի դիրքորոշումը կախված է կոնկրետ ծրագրից, «մասնակցության խորությունից ու բնույթից»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի