Ավելին 4 տարի առաջ - 19:56 20-12-2021

Լեպսը պաշտոնապես բաժանվել է կնոջից

Դատարանը բավարարել է բալերինա Աննա Շապլիկովայի հայցը և բաժանել է նրան փոփ երգիչ Գրիգորի Լեպսից, հայտնում է Super-ը։

Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանում հանդիպմանը եկել է միայն Շապլիկովայի ներկայացուցիչը։

Լեպսը հանդիպել է իր ապագա կնոջը՝ Աննա Շապլիկովային 2000 թվականին։ Երկու տարի անց տեղի ունեցավ նրանց հարսանիքը։ Զույգը երեք երեխա ունի․ դուստրերը՝ Եվան և Նիկոլը, ինչպես նաև որդին՝ Իվանը։

Հայտնի է, որ Լեպսը կնոջը շահութաբեր ոսկերչական ընկերություն է նվիրել ամուսնալուծությունից առաջ՝ ունեցվածքի բաժանման ժամանակ։

Ամենից շատ դիտված