Ավելին 4 տարի առաջ - 19:28 20-12-2021

Իլոն Մասկը ակնարկել է իր չինական ծագման մասին

Tesla-ի գործադիր տնօրեն Մասկն արձագանքել է իր չինական «կլոնի» տեսանյութին։

Tesla-ի գործադիր տնօրեն և միլիարդատեր Իլոն Մասկն արձագանքել է Չինաստանից իր «կլոնի» վիրուսային տեսանյութին։ Նա իր Twitter-ում հումորային մեկնաբանություն է հրապարակել.

«Միգուցե ես մասամբ չինացի եմ»,- կատակել է գործարարը։

Բախվելով համացանցի օգտատերերի հարցերին՝ «կլոնը» հայտարարել է, որ ուղիղ եթեր դուրս կգա դեկտեմբերի 26-ին՝ աշխարհին ապացուցելու համար, որ դա իր իրական դեմքն է։

Ամենից շատ դիտված