Ներքին 4 տարի առաջ - 14:50 20-12-2021

Տավրոս Սեփեյանը ավագանու խմբակցություններին մեղադրում է աթոռակռվի մեջ

Թալինի ավագանու երեք խմբակցությունները փորձում են քաղաքական ճգնաժամ առաջացնել մեր համայնքում: Այս մասին հայտարարություն է տարածել դեկտեմբերի 17-ին Թալինիա ավագանու անդրանիկ նիստում համայնքապետ ընտրված ՔՊ ներկայացուցիչ Տավրոս Սափեյանը:

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Թալին աշխարհի հարգելի՛ բնակիչներ, հետևում են մնացել համայնքի խոշորացման համար ծանր ընտրությունները։

Կարծես պարզվեց ամեն ինչ, կարծես պիտի հանդարտվեին տարատեսակ կրքերը։ Կարծես հնարավորություն ենք ստացել ավագանու նորացված կազմով ու ղեկավարով լծվելու համայնքային խնդիրների լուծմանը, որոնց վրա այդքան սևեռված էինք քարոզարշավի ընթացքում, և որոնց շուտափույթ լուծումներն էին խոստանում ոմանք։

Այսօր այդ բոլոր շռայլ խոստումների հեղինակները փորձում են քաղաքական ճգնաժամ առաջացնել մեր համայնքում, ինչի հետևանքով կխաթարվի մեր համայնքի բնակիչների բնականոն կյանքը և անհամեմատ կդժվարանա համայնքապետարանի աշխատանքը։

Փաստացի, խմբակցությունները պատրաստ են բոլորիս բնականոն կյանքն ու աշխատանքը խաթարելով շարունակել իրենց աթոռակռիվը՝ բացահայտելով, որ իրենց նպատակը բոլորովին էլ համայնքային խնդիրները լուծելը և համայնքը զարգացնելը չէր, այլ իշխանության ձեռքբերումն ու ռևանշիզմը։

Սիրելի՛ հայրենակիցներ, այս ամենով հանդերձ, մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը լծվելու սիրելի ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունների կատարմանը, չտրվելու՛ զանազան սադրանքների, տեր կանգնելու՛ մեր ազնիվ հաղթանակին։

Սիրելի՛ թալինցիներ, մենք սիրում և հարգում ենք բոլորիդ, պատրաստ ենք ծառայել բոլորիդ, ուստի ողջ համայնքին ենք կոչ անում միավորվելու համերաշխ ու բարեկեցիկ համայնք ստեղծելու գործի շուրջ։ Աստված զորավիգ մեր արդար գործին»:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան