Արտաքին 4 տարի առաջ - 12:44 20-12-2021

Ադրբեջանը կարող է մասնակցել կործանիչների արտադրության թուրքական նախագծին

Ադրբեջանը կարող է մասնակցել կործանիչների արտադրության թուրքական նախագծին: Այս մասին «CNN-Turk»-ին հայտնել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչություն պետ Իսմաիլ Դեմիրը, գրում է ermenihaber-ը:

«Ազգային մարտական ինքնաթիռների համատեղ արտադրության մեր դռները բաց են այն երկրների համար, որոնք ցանկանում են համագործակցել մեզ հետ։ Այդ հարցի շուրջ բանակցություններն ընթանում են այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը, Պակիստանը։ Առաջարկում ենք միավորել բոլորիս ջանքերը»,- ասել է Դեմիրը:

Նրա խոսքով՝ Անկարան աջակցում է ավիացիայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտում թուրքական փորձի, գիտելիքների և հմտությունների օգտագործմանը։

«Որպես կանոն յուրաքանչյուր երկիր ունի իր ունակություններն ու կարողությունները։ Մենք շարունակելու ենք զարգացնել այդ քայլերը մեր առաջարկներին համաձայնություն տված երկրների հետ։ Եվ մենք կարծում ենք, որ այդ քայլերը դրական արդյունքներ կտան»,- նշել է Դեմիրը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ

Ձեզ գուցե հետաքրքրի