Արտաքին 4 տարի առաջ - 20:13 17-12-2021

Ստամբուլի ֆոնդային բորսան դադարեցրել է աշխատանքը՝ լիրայի անկման պատճառով

Դեկտեմբերի 17-ին Ստամբուլի ֆոնդային բորսան հայտարարել է թուրքական լիրայի փլուզման ֆոնին իր գործունեությունը դադարեցնելու մասին։ Այս մասին հաղորդվում է բորսայի կայքում։

«16։24-ի դրությամբ գործարկվել է շուկաների որոշակի ծավալով անկումից հետո առևտրի դադարեցման համակարգը՝ կապված Ստամբուլի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսի հետ։ Մեր բորսայի բոլոր բաժնետոմսերի շուկայում գործարքները ժամանակավորապես դադարեցվել են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հինգշաբթի օրը Թուրքիայի կենտրոնական բանկը նվազեցրել է իր զեղչային տոկոսադրույքը 15%-ից մինչև 14%: Դրանից հետո դեկտեմբերի 17-ի առավոտյան լիրայի փոխարժեքը նվազել է 9%-ով՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 17,14 լիրա հերթական հակառեկորդին։ Դրա պատճառով Թուրքիայի Կենտրոնական բանկը հայտարարել է ազգային արժույթի արժեզրկման պայմաններում արտարժութային նոր ուղղակի ինտերվենցիաների անցկացման մասին։

Դեկտեմբերի 13-ին սակարկությունների բացման ժամանակ թուրքական լիրան իջել է մեկ դոլարի դիմաց 14,99-ի։ Դա տեղի է ունեցել երկրի Կենտրոնական բանկի հերթական նիստի նախօրեին։ Մոսկվայի ժամանակով ժամը 11.00-ին թուրքական արժույթն ամրապնդվել է՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 14,35-ի։

Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական լիրայի փոխարժեքի անկման ֆոնին պաշտոնանկ է արել ֆինանսների նախարար Լյութֆի Էլվանին։

Թուրքիայի ազգային արժույթի անկման հետ կապված իրավիճակը սկսվել է այն ժամանակ, երբ Էրդողանը գովաբանել է երկրի կենտրոնական բանկին երեք ամսվա ընթացքում երրորդ տոկոսադրույքի նվազեցման համար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը