Ներքին 4 տարի առաջ - 23:27 16-12-2021

ՀՀ կառավարությունը 168 մլն դրամ է հատկացրել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին, դրամաշնորհային պայմանագրի հիման վրա, հատկացվել է 168 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ բեմին անհրաժեշտ մեխանիզմների ձեռքբերման համար: Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի բեմի վերազինման համար ձեռք կբերվեն հետևյալ սարքավորումները՝ շտանգետներ, սաֆիտներ և կառավարման վահանակներ, որոնք խիստ անհրաժեշտ են թատրոնի բնականոն գործընթացն ապահովելու համար։ Նշենք, որ մշակութային հաստատությունների գույքային հագեցվածության բարելավման գործընթացը կրում է շարունակական բնույթ։

Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ վերաբաշխման արդյունքում լրացուցիչ 80 մլն դրամ հատկացվել է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված «Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» միջոցառմանը՝ «Բնակարան երիտասարդներին» ծրագրի շահառուներին հասանելիք 2021-ի դեկտեմբեր ամսվա սուբսիդավորման գումարը համապատասխան կազմակերպություններին փոխանցելու նպատակով:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների