Արտաքին 4 տարի առաջ - 20:30 16-12-2021

New York Times-ն անդրադարձել է Թուրքիայի տնտեսության վիճակի վատացմանը

Թուրքիայի տնտեսության մեջ վերջին շրջանում առաջացած խնդիրներին անդրադարձել է նաև ամերիկյան New York Times-ը պարբերականը, տեղեկացնում է Ermenihaber-ը։ «Թուրքիայի տնտեսության վիճակն ինչու՞ այսքան վատացավ» վերնագրով հոդվածում հեղինակը նշել է, որ կորոնավիրուսի համաճարակից առաջ էլ Թուրքիան ձգտում էր հետաձգել ֆինանսապես մաշվելու գործընթացը, ինչն ավելի արագացավ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության հետևանքով:

«Թուրքիայում տնտեսության վատ վիճակի մասին վկայող նշաններն ամենուր են: Զեղչով հաց վաճառող կրպակների դիմաց օձաձև հերթեր են գոյանում: Դեղերի, կաթի, զուգարանի թղթի գները աճում են: Որոշ բենզալցակայաննե փակվում են բենզինի պաշարրը սպառելուց հետո: Փողոցում զայրացած մարդիկ վիճաբանում են միմյանց հետ»,- գրել է հոդվածի հեղինակ Պատրիսիա Կոհենը:

Ըստ հեղինակի՝ Թուրքիան, պայքարելով լիրայի կտրուկ արժեզրկման, աճող պարտքի ու գնաճի դեմ փորձում էր իրենից հեռացնել տնտեսության ռեցեսիան (դանդաղումը):

«Սակայն դանդաղ շարժվող այդ գնացքը (ռեցեսիայի-խմբ.) վերջին շաբաթներին շատ է արագացել: Գազի ոտնակը սեղմողն էլ Թուրքիայի նախագահ Էրդողանն է»,- գրում է Կոհենը:

Հեղինակը նկատել է նաև, որ լիրայի արժեզրկման, գնաճի, մարրդկանց սննդի ու վառելանյութի հասանելիության նվազման հետևանքով նվազում է նաև նախագահի վարկանիշը, իսկ ընդդիմությունը քաջալերվում է:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
11:02 Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան