Հյուսիսային Կորեայում քաղաքացիներին արգելել են ծիծաղել Կիմ Չեն Իրի մահվան տարելիցին
copy image url

Հյուսիսային Կորեայում քաղաքացիներին արգելել են ծիծաղել Կիմ Չեն Իրի մահվան տարելիցին

Արտաքին 3 տարի առաջ - 19:14 16-12-2021

Հյուսիսային Կորեայի կառավարությունը քաղաքացիներին 11 օրով արգելել է ծիծաղել և ալկոհոլ օգտագործել, հայտնում է Daily Mail-ը։ Սահմանափակումները կապված են Կիմ Չեն Իրի մահվան տարելիցի հետ։

Բացի այդ, հյուսիսկորեացիներին արգելվում է մարդաշատ վայրերում լավ տրամադրության նշաններ ցույց տալ։ Արգելքը կշարունակվի Կիմ Չեն Իրի մահվան տասնամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումների ընթացքում։

Տեղական աղբյուրները նաև հայտնում են, որ քաղաքացիներին արգելվում է խանութներ գնալ դեկտեմբերի 17-ին՝ ԿԺԴՀ նախկին առաջնորդի մահվան օրը։ Բայց սա դեռ ամենը չէ:

«Նույնիսկ եթե ձեր ընտանիքի անդամը մահանում է սգո ժամանակ, ձեզ թույլ չեն տալիս բարձր լաց լինել, իսկ հուղարկավորությունը կարող է տեղի ունենալ միայն այն բանից հետո, երբ բոլոր միջոցառումներն ավարտվեն», - ասել է անանուն աղբյուրը:

Մեկ այլ հյուսիսկորեացի հաղորդել է, որ երկրում նույնիսկ ստեղծել են ոստիկանների հատուկ ջոկատ, որոնք կհետևեն, որ մարդիկ տպուր տեսք ունենան։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին