Ավելին 4 տարի առաջ - 19:59 16-12-2021

Հայտնի են դարձել Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի սիրելի սերիալները

Սուրբ Ծննդյան տոները միայն անվերջ խնջույքներ չեն: Սա ընտանեկան հանգստի ժամանակն է, երբ բոլորը հավաքվում են հեռուստացույցի առջև՝ դիտելու իրենց սիրելի սերիալները կամ հեռուստահաղորդումները։ Այս առումով բրիտանական թագավորական ընտանիքը ոչնչով չի տարբերվում հասարակ մարդկանցից։

Ինչպես հայտնի է դարձել The Mirror տաբլոիդին, թագուհի Եղիսաբեթ II-ը սիրում է սիտել «Դաունթոն Աբբայություն» (Downton Abbey) պատմական դրաման։ Նա սերիալի մեծ երկրպագուն է, բայց ամենից շատ սիրում է մատնանշել այն ստեղծողների կողմից թույլ տրված անճշտությունները։ Թագուհին, սկզբունքորեն, շատ ուշադիր է։ Ավելին, նա ընկերություն է արել Կարնարվոն ընտանիքի հետ՝ Հայկլեր ամրոցի սեփականատերերի հետ, որտեղ նկարահանվել է սերիալը։ Նա այնտեղ հաճախ էր հյուրընկալվում։

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը սիրում են «Գահերի խաղը» սերիալը: Գերմանացի դերասան Թոմ Վլաշիխան, ով սագայում մարմնավորել է Յակեն Հ'գարի դերը, պատմել է, որ Գերմանիա կատարած այցի ժամանակ զույգը փորձել է իրենից սփոյլերներ կորզել ապագա սերիաների մասին։ Դերասանը շատ է զարմացել, որ բարձրաստիճան զույգը ժամանակ է ունեցել դիտելու բոլոր սերիաները։

Քեյթ Միդլթոնը, Սոֆի Ուեսեքսը և 15-ամյա լեդի Լուիզա Վինձորը սիրում են «Պարեր աստղերի հետ» (Dancing With the Stars) շոուն։ Աղջկան նույնիսկ ծննդյան նվեր են արել՝ դահլիճում թույլ են տվել դիտել պարուհիների ելույթը, իսկ հետո հրավիրել են կուլիսներ։

Արքայազն Հարին սիրում է ամերիկյան Jeopardy շոուն։ Նա պատմել է, որ իր կինը՝ Մեգան Մարքլը, կարող է ընթրիք պատրաստել կամ պատվիրել, իսկ հետո միասին, մահճակալին նստած, ուտում են այդ ամենը՝ շոուն դիտելով։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում