Արտաքին 4 տարի առաջ - 11:56 16-12-2021

«Էրդողանը փող է փնտրում, դրա համար ձգտում է հանդիպել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ»․WSJ

Ամերիկյան նշանավոր «Wall Street Journal» թերթը դիտարկման է առել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Ծոցի որոշ երկրների հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությունը, գրում է ermenihaber-ը:

Հրապարակված հոդվածում նշվում է, որ այդ նախաձեռնության իրական պատճառը աշխարհաքաղաքականից բացի կարեղ է լինել նաև ֆինանսականը:

Հիշեցվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ հարաբերություններում եղած լարվածությունը հանգուցալուծվել է ԱՄԷ-ի թագաժառանգի՝ Անկարա կատարած այցի ժամանակ, որի ընթացքում կնքվել էր Թուրքիայում կատարվելիք ներդրումների մասին 10մլրդ դոլարանոց պայմանագիր:

ԱՄԷ-ի թագաժառանգի այցից հետո Կատար մեկնած Էրդողանն ուղերձ էր հղել առ այն, որ նմանատիպ նախաձեռնություն կարող է լինել նաև Իսրայելի և տարածաշրջանի այլ երկրների հետ: Նշվում է, որ Թուրքիայի նախագահը ցանկացել է հանդիպել այդ օրերին Կատարում եղած Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ, սակայն գրաֆիկների անհամապատասխանության պատճառով հանդիպումը չի կայացել:

Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Կատարի միջնորդությամբ շարունակվում են բանակցություններն Էրդողանի ու Սալմանի հանդիպումը առաջիկայում կազմակերպելու համար։

«Էրդողանի ուզածն աշխարհաքաղաքական շարժառիթներից բացի կարող է փողը լինել: Տարադրամի ճգնաժամի մեջ գտնվող Թուրքիայի համար Էրդողանը օգնություն է փնտրում»,- եզրակացրել է WSJ-ի վերլուծաբանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը