Միտք 4 տարի առաջ - 10:35 16-12-2021

Արա ոնց եմ ես ձեզնից զզվուուուուում․ Նախկին Հայկո

Քաղաքապետ Հայկ Մարությանն այն մարդն էր, որը առաջինը քաղաքական դաշտն ու հասարակությունը բաժանեց «սևերի ու սպիտակների»։ Ու դա սիրով սկսեցին շրջանառել իր երբեմնի թիմակիցները։ Այսօր Հայկ Մարությանի դեմ իր իսկ թիմակիցները անվստահության գործընթաց են սկսել՝ նրան տեղավորելով «սևերի» գրպանում։

Իշխանություններին պատկանող Araratnews.am լրատվամիջոցում այսօր գրել էին, թե որոնք են այն պատճառները, որի համար ուզում են ազատվել Մարությանից։ Օրինակ՝ պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերին, Հայկ Մարությանը ՔՊ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Կամ որ նա, ըստ ՀԺ-ի տեղեկությւոնների, ակտիվ հանդիպումներ է ունենում քոչարյանական գեներալների հետ, չի բացառվում՝ նաև Ռոբերտ Քոչարյանի հետ է հանդիպել, թեև հերքեցին այդ տեղեկությունը։

Մեկ այլ պատճառ․ Հայկ Մարությանն անշարժ գույք է ձեռք բերել ու ներդրում է արել ոչ թե իր հայրենիքում ու իր ղեկավարած քաղաքում, այլ Չեխիայում, այսինքն՝ հայրենասեր քաղաքապետ չէ։ Բայց ամենաուաշագրավն ու զավեշտալին այն է, որ իշխանական լրատվամիջոցը քաղաքապետին անվստահություն հայտնելու պատճառների մեջ նշել է հետևյալը․ «Հայկ Մարությանը առաջինն էր, որ սկսեց բաժանել ժողովրդին «սևերի և սպիտակների»՝ դրանով իսկ ատելության քարոզ անելով»։ Սա իսկապես զավեշտալի է։ Իշխանություները, որոնք «սև ու սպիտակ», «նախկին-ներկա» թեզերի կրողն ու տարածողն են, իրենց նախկին թիմակցին մեղադրում են հասարակությանը «սև ու սպիտակի» բաժանելու մեջ։ Իսկ երբ Հայկ Մարությանն ինքն էր դա անում դեռ հեղափոխության օրերին կամ դրանից կարճ ժամանակ անց, Նիկոլ Փաշինայնն ու մյուսները դա որևէ կերպ չէին կանխում, չէին ասում՝ մի արա նման բան, մի բաժանիր հասարակությւոնը «սև ու սպիտակի», դա ատելության քարոզ է։

Ի դեպ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության կազմում ոչ բոլորն են, որ միացել են Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Իհարկե, այնտեղ որակյալ մասսա չկա էլ, որ մտածես՝ ով սեփական դեմք ունի, ով՝ ոչ, կամ ով իրենից ինչ է ներկայացնում։ Բայց պարզվում է՝ կան մարդիկ, որոնք արդար չեն համարում Հայկ Մարությանին ազատելու գործընթացը և դեմ են իշխանությունների ծրագրին։ Ու թեև համապատասխան քանակի ստորագրություն հավաքվել է, որ հարցը մտնի օրակարգ, սակայն փակ-գաղտնի քվեարկության ժամանակ հնարավոր է՝ անակնկալներ լինեն, և անհրաժեշտ քանակությամբ անդամներ կողմ չքվերակեն հարցի ընդունմանը։

Այս ամենից հետո Հայկ մարությանը թերևս ճիշտ կլինի նորից կրկնի իր հայտնի սքեչային մտքերից մեկը, որը հեղափոխության հարթակից բացականչում էր նա՝ ընդդեմ նախկինների․ «Արա ոնց եմ ես ձեզնից զզվուուուուում»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան