Լաչինի միջանցքում մաքսային անցակետ դնելու գաղափարը մեզ համար մահացու վտանգ է ներկայացնում․ Դավիթ Բաբայան
copy image url

Լաչինի միջանցքում մաքսային անցակետ դնելու գաղափարը մեզ համար մահացու վտանգ է ներկայացնում․ Դավիթ Բաբայան

Ներքին 3 տարի առաջ - 21:01 15-12-2021

Լաչինի միջանցքում մաքսային անցակետ դնելու գաղափարը մեզ համար մահացու վտանգ է ներկայացնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

Արտգործնախարարի խոսքով՝ սա մի տեսլական է, որն Ալիևը հնչեցրեց, սակայն դա ուղղակի կարծիք չէ, այլ իրենց ծրագիրն է։

«Ի՞նչ է նշանակում Ղարաբաղում մաքսակետ դնել։ Կան մարդիկ, որ ասում են՝ Ադրբեջանն ու Թուրքիան մեզ համար վտանգ չեն ներկայացնում։ Երևի, երկար ժամանակ Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր չեն գնացել, իսկ մենք գիտենք՝ դա ինչ է։ Եթե վտանգ չի սպառնում, եկեք միջանցքն էլ տանք, ինչ է եղել որ։ Իսկ իրականում սա սարսափելի վտանգավոր է։ Այն կբերի Արցախի կործանմանը, Հայաստանի մասնատմանը»,- նշեց Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ այսկերպ Արցախը «կսպանվի»։

ԱԳ նախարարը Բերձոր-Ստեփանակերտ մայրուղին համեմատեց վերակենդանացման բաժանմունքում գտնվող մարդուն միացրած արհեստական շնչառության սարքի հետ։

«Հիմա դա ո՞նց տանք թշնամուն, որ խեղդի՞ մեզ։ Այսինքն` այն մարդիկ, որ ասում են՝ դա վտանգավոր է, ուզում են սպանե՞լ Արցախը։ Չենք թողնելու նման բան»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Հարցին՝ արդյոք այս դեպքում որևէ իմաստ ունի՞ ճանապարհների ապաշրջափակման մասին խոսելը, Դավիթ Բաբայանը նկատեց՝ ճանապարհ չի նշանակում միջանցք։ Միջանցք ասելով՝ թշնամուն նկատի ունի, որ այդ տարածքն իրենց տանք, մասնատենք։
«Կտրում են Հայաստանը, կտոր-կտոր անում ու դարձնում խորովածի միս։ Եթե ուզում ենք դառնալ այդպիսի միս, դա ուրիշ բան։ Սա ոչնչացման է բերելու»,- ասաց նախարարը։

Դիտարկմանը՝ նման պահանջների ու նախապայմանների դեպքում ինչպե՞ս ենք պատրաստվում հարաբերությունները կարգավորել թշնամի երկրի հետ, Դավիթ Բաբայանն ասաց, որ հարաբերություններին ու շփումներին ոչ ոք դեմ չէ, սակայն հարցն այն է, թե ինչ գնով են դրանք տեղի ունենում։ Եթե Թուրքիան հրաժարվում է իր ծավալապաշտությունից, դա այլ հարց է, սակայն դրանք չեն հրաժարվում, փոխարենը քարտեզներ են հրապարակում, մարդկանց սպանում, վերջնագրի լեզվով խոսում մեզ հետ։

«Խնդիրն Արցախը պահպանելն է։ Պարտադիր չէ հենց վաղը գնանք, նստենք բանակցությունների շուրջ։ Իհարկե, ցանկալի է, բայց ավելի կարևոր է, որ լինենք մեր տեղում, կանգնենք Արցախում»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Վերջինս ընդգծեց՝ չեն լինում լավ և վատ ժողովուրդներ, լինում են վատ և լավ պետություններ, լինում են վտանգավոր, ագրեսիվ պետություններ, իսկ Ադրբեջանն ագրեսիվ ու վտանգավոր երկիր է, որը չի էլ թաքցնում իր մտադրությունները։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում անցակետեր տեղադրելուն, ապա նախարարը գտնում է, որ դա կհանգեցնի Արցախի ոչնչացման, նոր ցեղասպանության, հետևաբար նման բան պետք չէ թույլ տալ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Զանգեզուրի և Լաչինի միջանցքները պետք է ունենան համանման անցագրային ռեժիմներ։

«Զանգեզուրի միջանցքում չպետք է լինեն մաքսային անցակետեր։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել բեռներն ու մարդկանց, մենք մաքսային անցակետ կբացենք Լաչինի միջանցքում»,- ասել է Ալիևը։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
21:22 Թուրքիայում կողոպտում են զբոսաշրջիկներին․ նրանց քարտերից մոտ 30 միլիոն դոլար է անհետացել
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան