Եգիպտոսում անհայտ արքայադստեր սարկոֆագ են հայտնաբերել
copy image url

Եգիպտոսում անհայտ արքայադստեր սարկոֆագ են հայտնաբերել

Ավելին 3 տարի առաջ - 19:58 15-12-2021

Կահիրեի մոտ գտնվող Դահշուրում հնագետները Եգիպտոսի արքայադստեր հնագույն դամբարան են հայտնաբերել։ Այս մասին գրում է Express-ը։

Հնաագույն գերեզմանը հայտնաբերվել է Հին և Միջին թագավորությունների եգիպտական ​​փարավոնների նեկրոպոլիսում, որը տեղակայված է Նեղոսի արևմտյան ափին գտնվող անապատում։

Սարկոֆագի կափարիչի վրա Հաթոր աստվածուհու կեղծամով մարդու դեմքի ուրվագիծ էպատկերված։

«Սա իրականում առեղծվածային կին է: Դագաղի կափարիչի վրա պատկերված է Հաթորի կեղծամով մարդ։ Այս կեղծամը միջին թագավորության ժամանակաշրջանում կրում էին միայն կանայք»,- նշել են գիտնականները և ենթադրել, որ դա կարող է լինել թագավորական ընտանիքի անձ։

Սակայն շուտով պարզ դարձավ, որ այս տեսակի բուրգերը կառուցվել են բացառապես փարավոնների համար, իսկ արքայադուստրերը թաղվել են ավելի պարզ դամբարաններում։

Դամբարանում հայտնաբերվել է նաև հիերոգլիֆներով սնդուկ՝ Թագավորի դուստր մակագրությամբ։ Բայց նույնիսկ դա դեռ չի օգնել վերջնական եզրակացութան հանգել։