Խոսք 4 տարի առաջ - 14:16 15-12-2021

Թուրքիան Հայաստանի հետ կրկին խոսել է նախապայմանների լեզվով. թուրքագետ

Թուրքիայի ԱԳ նախարարը նշել էր, որ Անկարան և Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն, կբացվի նաև ավիահաղորդակցությունը: ՀՀ ԱԳՆ-ն էլ դրական է գնահատել Թուրքիայի պատրաստակամությունը և նշել, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի: Թե ի՞նչ գնահատական է տալիս մասնագետը այս ամենի մասին, Oragir.news-ը թեմայի շուրջ զրուցել է թուրքագետ Հայկ Գաբրիելյանի հետ։

Ըստ թուրքագետի` իրականում Թուրքիան այս հարցը մանիպուլացնում է, իսկ երբ նայում ենք այս հայտարարությանը նախորդող դեպքերին, ամբողջովին այլ պատկեր է ստացվում: Եթե հաշվի չառնենք այս հայտարարությանը նախորդած դեպքերը, միայն այս հայտարարությունը լսելով, կարող ենք ասել, որ Թուրքիայի հայտարարությունը ողջունելի է, ու նա դրական քայլ է անում, բայ․․․

Նախ՝ ավիահաղորդակցության վերաբերյալ. Ստամբուլի ու Երևանի միջև վաղուց կան ավիաթռիչքներ՝ առնվազն 20 տարի։ Պարզապես ավիաթռիչքներ իրականացնող թուրքական ավիաընկերությունը սնանկացավ, այսինքն՝ զուտ օբյեկտիվ պատճառներով, անկախ քաղաքական թեմաներից, այդ թռիչքները դադարեցվել են:

«Թուրքիան խոսել է նախապայմանների լեզվով, ավելին՝ Հայաստանի համար անընդունելի նախապայմանների լեզվով, և երկրորդ՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է Ադրբեջանով: Չավուշօղլուի հայտարարության մեջ շեշտվում է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն իրականացնելու է Ադրբեջանի հետ համաձայնեցնելով»։

Թուրքագետը շեշտեց, որ բանակցությունները հասարակությունից գաղտնի են պահվում, ու նույնիսկ փորձագետները կդժվարանան հստակ ասել, թե ինչ նախապայմանների շուրջ են բանակցելու կողմերը: Նախորդ հարաբերությունների կարգավորման ժամանակ էլ, երբ նույնիսկ փաստաթուղթ հրապարակվեց, որ առանց նախապայմանների պետք է լինեն հարաբերությունների կարգավորումները, Թուրքիան հրաժարվեց իր իսկ ստորագրած փաստաթղթից:

«Մի տեսակ ֆանտաստիկ եմ համարում, որ Թուրքիան կհրաժարվի նախապայմաններից, և դա ապացուցվում է հենց Չավուշօղլուի հայտարարությամբ, որի մեջ նախապայման կա։ Ասում է, որ հարաբերությունների կարգավորումը համաձայնեցնելու է Ադրբեջանի հետ: Սա արդեն նախապայման է, ու այստեղ ամեն բան վերջանում է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն բազմաթիվ խրթին հարցեր, որոնք գուցե առաջիկա տարիներին էլ լուծում չստանան: Թե Հայաստանն ի՞նչ վստահությամբ է համաձայնել սրան, պետք է հարցնել Հայաստանի իշխանություններին»։

Թուրքագետն անդրադարձավ նաև «3+2» ձևաչափին՝ նշելով, որ այս պարագայում ևս մենք չունենք պաշտոնական որևէ հաղորդագրություն, թե ինչ է քննարկվել այդ հանդիպմանը։ Բայց տեսնում ենք, որ «անդրկուլիսյան» շփումներ են ընթանում Թուրքիայի հետ։ Կարծում եմ, որ մինչ այդ հանդիպումը խոսվել է այս մասին, իսկ այդ հանդիպման ժամանակ հստակեցրել են անելիքները։ Իսկ Չավուշօղլուն բարձրաձայնեց այդ մասին:

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ