Արտաքին 4 տարի առաջ - 14:18 15-12-2021

Հաբեր կորոնավիրուսի դեմ. Pfizer-ը հայտարարել է 90% արդյունավետության մասին

Pfizer ընկերությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ իր հաբերը գրեթե 90%-ով նվազեցնում են պացիենտների հոսպիտալացումն ու մահացությունը։ Բացի դրանից, դեղամիջոցը պահպանում է արդյունավետությունը նաև «օմիկրոն» շտամի դեմ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հետազոտության արդյունքները հիմնված են մոտավորապես 1200 մարդու ցուցանիշների վրա: Նշվում է, որ հետազոտության ընթացքում ոչ մի մարդ, ով դեղորայքը ստացել է Pfizer-ից, չի մահացել։

Pfizer հաբերը պետք է ընդունել հակավիրուսային դեղամիջոցների հետ, ինչպիսին է Ռիտոնավիրը, յուրաքանչյուր 12 ժամը մեկ՝ ախտանշանների ի հայտ գալուց հետո հինգ օրվա ընթացքում:

Ընկերությունը նաև հիշեցրել է, որ իր դեղամիջոցով կրկնապատվաստումը խոստանում է արդյունավետ պաշտպանություն «օմիկրոն»-ից: Pfizer-ի գլխավոր տնօրեն Ալբերտ Բուրլայի խոսքով, այս տարբերակից պաշտպանությունը կբարելավվի երրորդ պատվաստման օգնությամբ:

Ընկերությունը նաև մշակում է հատուկ պատվաստանյութ «օմիկրոն»-ի դեմ, որը կարգավորող մարմինների կողմից թույլտվության դեպքում 100 օրվա ընթացքում պատրաստ կլինի առաքման։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից