Ներքին 4 տարի առաջ - 19:35 14-12-2021

Նիկոլին ամեն տարի օդի ու ջրի պես հարկավոր է ընտրություն անցկացնել․ Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուրեմն…)

Նիկոլին ամեն տարի օդի ու ջրի պես հարկավոր է ընտրություն անցկացնել: Դա միակ ձևն է իր էլեկտորատին միշտ լարման մեջ պահելու և ըստ այդմ իրենից հեռու չթողնելու համար: 3 տարվա ընթացքում նա արդեն արել է 4 մեծ ընտրություններ՝ 2 ԱԺ, 1 Երևանի և 1 ՏԻՄ: Մոտակա 1 տարին իրեն դարձյալ այդ ընտրությունները օդի ու ջրի պես անհրաժեշտ են լինելու: Մի անգամ կփորձի Երևանի արտահերթ ընտրություն անի, մի անգամ Սահմանադրության հանրաքվե կանի (կամ չի անի՝ ԱԺ-ով կփոխի), մի անգամ փոխված Սահմանադրությամբ նոր ԱԺ ընտրություն կանի, հետո էլ երկրի նախագահի ընտրություն կանի: Պետք եղավ մարզպետներին էլ ընտրությունով կնշանակի, միայն թե միշտ հարթակներից կարողանա գոռա: Ինքը առաջնորդվում է միմիայն իր օրակարգով ու «գլուբակո» թքած ունի, թե ինչ են իր պաշտոնավարման մասին մտածում աշխարհաքաղաքական բևեռները, ընդդիմությունը, «ընդդիմությունը», «ընդդիմության ընդդիմությունը», թերթերը, կայքերը, Չալոն ու Էրդողանը:

Նիկոլին հեռացնելու մի ձև կա: Դա պետք է լինի բոլոր ընդդիմադիրների միակ նպատակը և համախմբման արդյունքը: Համախմբում ոչ թե ընդդիմադիր ինչ-որ լիդերի շուրջ, այլ համախմբում իշխանության լիդերի դեմ: Էշը ցեխից հանելու համար պետք է բոլորը էշին ցեխից դուրս քաշեն, ոչ թե ցեխի մեջ էշին փորձեն կրել էշ-էշ դուրս տալով…

Բայց, քանի որ այդպիսի նպատակի մասին այլևս չեն խոսում, քանի որ «Ամանոր է» շուտով, ուրեմն թուլացեք ու հաճույք ստացեք: Բրյուսելում այսօր մինչև 9-ը աստիճան ջերմություն է լինելու: Անդրկովկասյան տանգո Եվրոպայում՝ թուրքական նվագակցությամբ:

Թե բա «...Նիկոլը գնալու հող է նախապատրաստում»: Նիկոլը մի հող գիտի նախապատրաստել, այն էլ հանձնելու համար: Մնացածը ձեր էրոտիկ ֆանտազիաներն են»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը