Սև ծով է մտել ֆրանսիական «Օվերն» հետախուզանավը՝ զինված կառավարվող հրթիռներով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին։
«Սևծովյան նավատորմի ուժերն ու միջոցները սկսել են հսկել Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կառավարվող հրթիռային զենքերով «Օվերն» հետախուզանավի գործողությունները, որը մտել է Սև ծովի ջրային ավազան»,- ասվում է հաղորդագրության մեջ։