Ավելին 4 տարի առաջ - 20:29 13-12-2021

Մադոննան 50cent-ի ներողությունը «կեղծ» է անվանել

Երգչուհի Մադոննան պատասխանել է ռեփեր 50cent-ի ներողությանը՝ սոցիալական ցանցերում իրեն վիրավորելու համար։ Մադոննան Instagram-ի իր էջում ուղերձ է հղել երաժշտին.

«Ուշացումով պատասխան 50cent-ի կեղծ ներողությանը: Զբաղված էի, լավ է ուշ, քան երբեք»,- գրել է երգչուհին։

Իր տեսահոլովակում Մադոննան օգտագործում է Pixar ֆիլտրը, որպեսզի նմանվի Դիսնեյի հայտնի ֆիլմերի կերպարին։

«Ձեր ներողությունը կեղծ է, դա անհեթեթություն է և ոչ ճիշտ... Երկրորդ, ներողություն խնդրելն անվավեր է, եթե չգիտեք, թե ինչի համար եք ներողություն խնդրում… Դուք պետք է ներողություն խնդրեք ձեր կնատյացության, սեքսիստական, էյջիստական պահվածքի և արտահայտությունների համար», - հայտարարել է երգչուհին։

Ավելի վաղ Մադոննան Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որտեղ նկարահանվել էր ներքնազգեստով։ Լուսանկարներից մեկում երգչուհին սողացել էր մահճակալի տակ՝ ցուցադրելով միայն ոտքերը։

50 ցենտը ծիծաղել էր այս լուսանկարի վրա՝ համեմատելով Մադոննային «Օզ քաղաքի կախարդը» վեպի Չար Կախարդի հետ։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում