Ներքին 4 տարի առաջ - 14:55 13-12-2021

Հայկ Մարությանը «չի ենթարկվում» Նիկոլ Փաշինյանին

ՔՊ խմբակցության պատգամավորները հստակ չգիտեն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարվե՞լ է հեղափոխական արժեքներից, թե՞ ոչ։

Օրինակ, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօրվա ԱԺ ճեպազրույցում ասել էր, որ Ռաբերտ Քոչարյանի և Հայկ Մարությանի հանդիպման պատասխանը չունի, ինչը ևս մեկ անգամ փաստեց, որ քաղաքապետը «անտեսված» է իշխանության կողմից։

Թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի վերբերմունքը փոխվել վերջին շրջանում Հայկ մարությանի նկատմամբ և ո՞րն է իշխանականների՝ Հայկ Մաությանի նկատմամբ «ագրեսիվ» վարքագիծ դրսևորելու պատճառը, Oragir.news-ի հետ զրույցում մեկնաբանեց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը։

«Պատերազմից հետո էս լուրերը սկսեցին տարածվել, որ թասիբ ա մեջն արթնացել։ էն, որ վաղուց իրար հետ լավ չեն, դա արդեն փաստ է։ էն, որ «չի ենթարկվում», դա էլ ա փաստ։ Չգիտեմ, հանդիպել է Քոչարյանի հետ, թե ոչ, չեմ կարող ասել, բայց, որ այլ գիծ ա բռնել, սա փաստ ա։ Ինչ վերաբերվում ա «հեղափոխական արժեք» ասածին, անկեղծ լինելու համար պետք ա ասեմ, որ չգիտեմ դա ինչի մասին ա: Դա իրանից ենթադրում ա կառավարման տապալում, բանակի արժեզրկում, առերևույթ թալան՝ սկսած մեկ անձի գնումներից, լկտի ու մեծամիտ պահվածք, պարտություն, թանկացումներ ու մնացյալ»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը