Ներքին 4 տարի առաջ - 14:12 13-12-2021

Վարդան Օսկանյանն ասել է` ինչով են վտանգավոր Փաշինյանի` Արցախի մասին արած դիտարկումները

Մադրիդյան և հետագայում Կազանյան փաստաթղթում առկա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության դրույթը մեր նորանկախ պետության երեսուն տարիների թերևս կարևորագույն ձեռքբերումներից է։ Այսպես է կարծում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը Ղարաբաղյան խնդրի ներկա փուլի և ինքնորոշման իրավունքի հետապնդման մասին։

Օսկանյանն ընդգծում է` այնտեղ սևը սպիտակի վրա հենց առաջին կետով գրված է․

«Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում»:

Նշվում էր, որ ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988-ի ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերն այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպիսին եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու, և կարող է թույլ տրվել կարգավիճակի յուրաքանչյուր հնարավորություն:

«44-օրյա պատերազմի առաջացրած ամեն տեսակի բացասական և անընդունելի հետևանքներն արդարացնելու և սեփական բոլոր սխալները նախկինների վրա բարդելու մարմաջի մեջ չի կարելի փոշիացնել այս ձեռքբերումը»,- գրել է Օսկանյանը։

Նա ընդգծում է, որ անկախ նրանից, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ են ասում, Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվել։ Չէր լուծվել 1918-20 թվականներին, չէր լուծվել խորհրդային ամբողջ շրջանում, չէր լուծվել նախորդ երեսուն տարիներին ու չի լուծվել նաև այսօր։ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության վերոնշյալ դրույթը մեզ դեռ շատ է պետք գալու»,-մընդգծում է Օսկանյանը։

Նախկին նախարարը հիշում է, որ այդ ձևակերպումը, որ առաջին անգամ տեղ է գտել Մադրիդյան փաստաթղթում, չափազանց մեծ դժվարությամբ է ձեռք բերվել, դիվանագիտական բազմաթիվ հնարքներ են օգտագործվել և միջնորդ երկրների կողմից լուրջ ջանքեր են պահանջվել դրա համար։ Այս դրույթի իսկական արժեքը դրա՝ միջնորդ երկրների և առհասարակ միջազգային հանրության ընկալումն է։ Հենց դա է, որ հայկական կողմը պետք է օգտագործի իր միջազգային դիվանագիտության մեջ, այլ ոչ թե ներքին խնդիրների շահարկման նպատակներով գնա դրա արժեզրկմանը։

«Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս խորհրդարանում արած հայտարարությունները, թե «2018-ին ստացած բանակցային բովանդակությամբ Արցախն Ադրբեջանի կազմում չգտնվելու անգամ տեսական հնարավորություն չուներ» և որ «2016-ի դրությամբ բանակցային գործընթացում եղել է աղետ, և Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները» մտահոգիչ են, որովհետև փակում են ինքնորոշման ամրագրված դրույթից օգտվելու հնարավորությունը։ Առավել մտահոգիչ է, եթե դա նախանշան է գալիք հնարավոր արդարացումների, որ կարող են հետևել Լեռնային Ղարաբաղը ուղղակիորեն կամ անուղղակիորեն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստաթղթի ստորագրմանը»,–ասել է Օսկանյանը։

Նա ընդգծել է, որ նման փաստաթղթի ստորագրումը որևէ արդարացում չի կարող ունենալ։ Անկախ նրանից՝ բանակցային փաստաթղթերը տեսականորեն երբ և ինչպես հնարավորություն կտային Լեռնային Ղարաբաղի ինքնորշման համար, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու փաստաթուղթ ստորագրելու արդարացում լինել չեն կարող։ «Ավելին՝ նման իրավունքով անհատ պարզապես չի կարող գոյություն ունենալ, որովհետև դա անհատի որոշելու հարց չէ»,- ընդգծել է նախկին պաշտոնյան։

Մադրիդյան փաստաթղթում ամրագրված դրույթը թե՛ տեսական, թե՛ գործնական հնարավորություն է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման համար, և ցանկության ու կարողության դեպքում հայկական կողմն այսօր ունի դա լավագույնս օգտագործելու հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին