Արտաքին 4 տարի առաջ - 21:18 12-12-2021

Միխեիլ Սաակաշվիլին իրոք հոգեմետ դեղամիջոց է ընդունել, որն իրեն անհրաժեշտ չէր․ նյարդաբան

Էմպաթիա կենտրոնի նյարդաբան Օթար Թոիձեն Գորիի զինվորական հոսպիտալում այցելել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, հայտնում է Հանրային հեռարձակողը։

Հիվանդանոց գնալուց առաջ Թոիձեն լրագրողներին ասել է, որ Սաակաշվիլին իսկապես դեղեր է ընդունելմ, որոնք չպետք է ընդուներ։ Նյարդաբանի խոսքով՝ Սաակաշվիլիի ինքնազգացողությունը վատացել է այդ դեղամիջոցն ընդունելուց հետո։

«Երեք օր առաջ զննել եմ Միխեիլ Սաակաշվիլիին և եկել եմ գնահատելու դինամիկան, քանի որ նա որոշակի փոփոխություններ ուներ իր նյարդաբանական կարգավիճակում։ Այն ժամանակ դա գնահատվեց որպես նյարդաբանական ծանր վիճակ, բայց արդեն բավական ժամանակ է անցել։ Տեսնենք՝ այս ախտանիշները թեթևացել են, վատացել են, թե մնացել է նախկին կարգավիճակը։

Նա իսկապես հոգեմետ դեղամիջոց է օգտագործել, որը չպետք է ընդուներ իր հիվանդության պատճառով։ Կարծում ենք, որ այս դեղամիջոցը վատթարացրել է նրա ընդհանուր հոգեբանական, ինչպես նաև նյարդաբանական վիճակը։ Այս դեղը նշանակվել է Ռուսթավի ՔԿՀ-ում, իսկ ավելի ուշ դեղաչափը մի քանի անգամ փոխվել է։ Մեր առաջին այցի ժամանակ, կարծում եմ, դա նոյեմբերի 27-ին էր, մենք որոշեցինք, որ այդ դեղամիջոցն ավելորդ է և վնասակար նրա համար»,- ասել է Թոիձեն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից