Ներքին 4 տարի առաջ - 19:36 12-12-2021

Նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը կսպասարկի չորս երթուղի

Երևանի բյուջեով ձեռք բերված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 63 ավտոբուս, դեկտեմբերի 12-ից սկսել է աշխատանքը 3, 20, 97, 99 համարի երթուղիներով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։

«Քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ քաղաքը համայնքի բյուջեով ևս 100 ավտոբուս կգնի 2022-ին: Բացի դրանից, ԵՄ գործընկերների հետ վարկային և դրամաշնորհային ծրագրերով կգնվի ևս 100 ավելի մեծ՝ 12-մետրանոց ավտոբուս:

Կարևոր է իմանալ, որ.

նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից,

վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող,

սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով:

Մինչև միասնական էլեկտրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի ՄԻԱՅՆ 100 դրամանոց մետաղադրամներ։

Ավտոբուսների սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և, ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով

Սրահի ներսում և դրսում բոլոր զգուշացնող, իրազեկող գրությունները հայերենով են, ինչպես նաև՝ անգլերենով և ռուսերենով:

Սրահում առկա են USB լիցքավորման կետեր` բոլոր նստատեղերի մոտ, նաև կանգնած ուղևորների համար:

Ավտոբուսները ցածրահատակ են և ունեն նստատեղեր մանկասայլակներով, ինչպես նաև հաշմանդամության սայլակներով ուղևորների համար:

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին:

Ավտոբուսներն աշխատում են CNG շարժիչներով՝ բնական գազով, որն, իմիջիայլոց, դասվում է «կանաչ» վառելիքների շարքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ