Ներքին 4 տարի առաջ - 22:14 10-12-2021

Հայաստանում 2018 թվականին իշխանության եկածներից ոչ ոք իր պաշտոնին համապատասխան կարողություններ չունի․ Հարութ Սասունյան

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի կարծիքով, Հայաստանում 2018 թվականին իշխանության եկածներից ոչ ոք իր պաշտոնին համապատասխան կարողություններ չունի: 168.am-ի հետ զրույցում ամերիկահայ հասարակական գործիչը որպես օրինակ հիշեց և հիշեցրեց ամիսներ առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակված Լիլիթ Մակունցին:

«Լիլիթ Մակունցն էլ մի օրինակ է, որ սխալ մարդ է նշանակվել՝ մանավանդ, որ այդ պաշտոնի վրա արդեն կար դեսպան, որ հոյակապ աշխատանք էր տանում, հոյակապ կապեր էր հաստատել ԱՄՆ քաղաքական վերնախավի հետ, առնչվում էր նրանց հետ, բանակցում էին, և այլն: Եվ այդ կարող մարդուն ինչպե՞ս կարելի է պաշտոնից հանել, կիսատ թողնել իր աշխատանքը, և փոխարինել այդ դեսպանին մի նոր անհատով, որ որևէ գաղափար չունի դիպլոմատիկ աշխատանքների մասին, որևէ»,- նշեց նա:

Հարութ Սասունյանը շեշտեց՝ չի կարելի ԱՄՆ-ի նման հզոր երկրում որպես ներկայացուցիչ ուղարկել անփորձ մեկին՝ նկատելով, որ նույնիսկ ամենահետամնաց երկրները Վաշինգտոն են ուղարկում ամենակարող անհատին:

«Լիլիթ Մակունցը չի կարող որպես դեսպան նույնիսկ ամենափոքր երկիր ուղարկվել. ուր մնաց՝ ԱՄՆ: Եվ երբ եկավ, շատ արտառոց բաներ տեսանք իր գալով, որ 30 տարի երբեք չէինք տեսել որևէ նոր դեսպանի կողմից,- հավելեց գործիչը, ապա մանրամասնեց,- Երբ նոր դեսպանը հասնում է Վաշինգտոն, հաջորդ օրերի ընթացքում դեսպանատունը «բարի գալուստի հյուրասիրություն» է կազմակերպում՝ հրավիրելով ամերիկյան քաղաքական վերնախավի և հայ համայնքի ներկայացուցիչներին՝ հանդիպելու, ծանոթանալու նոր դեսպանի հետ, որպեսզի հետո կարողանան այդ կապերը պահել:

Մի քանի ամիս է՝ եկել է, սակայն ցայսօր որևէ հյուրասիրություն չի կազմակերպել, ոչ մի առիթով որևէ մեկն իրեն չի հանդիպել»:

Մեր զրուցակիցը հիշեց միայն մի ձախողված հյուրասիրության մասին, որը պետք է տեղի ունենար Լոս Անջելեսում, բայց օրեր անց չեղարկվել էր առանց պատճառաբանության:

Հ․ Սասունյանը ենթադրում է, որ այն չեղարկվել է հրավերների մերժման պատճառով.

«Իմ ենթադրությունն այն է, որ երբ սկսեցին հրավիրել այդ մարդկանց, նրանք սկսեցին բողոքել, որ՝ մենք այս դեսպանին չենք ընդունում, և եթե գա այստեղ, հնարավոր է՝ հյուրասիրության ընթացքում ժողովուրդը ցույց անի և խանգարի միջոցառումը: Տեսնելով, որ նման վտանգ կա, ասացին՝ ավելի լավ է՝ չեղարկենք այս հյուրասիրությունը․․․ Շատ ցավալի է, որ այսպիսի վատորակ նշանակում է լինում հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանն այսքան վատ վիճակում է և ամեն տեսակի դաշնակիցների, տարբեր երկրներից օգնողների կարիք ունի և մանավանդ՝ հզոր Ամերիկայից»,- եզրափակեց Հարութ Սասունյանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին

Ձեզ գուցե հետաքրքրի