Արտաքին 4 տարի առաջ - 21:40 09-12-2021

Իրաքում ահաբեկչության հետևանքով թուրք զինվորներ են զոհվել

Հյուսիսային Իրաքում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում երեք թուրք զինվոր է զոհվել։ Նրանք սպանվել են Պենս-Յըլդիրիմ գործողության տարածքում։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։

Նախարարությունը հայտնել է, որ թուրքական անվտանգության ուժերը նաև օդային աջակցությամբ գործողության ընթացքում չեզոքացրել են վեց ահաբեկիչների։ Զինվորականների տվյալներով՝ օպերացիան տարածաշրջանում շարունակվում է։

«Փենս» գործողությունը հարձակողական գործողությունների շարք է, որը Թուրքիան իրականացնում է 2019 թվականից Հյուսիսային Իրաքում ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը