Խոսք 4 տարի առաջ - 14:18 08-12-2021

Դա ամոթ է, մենք 5 տարի կռվեցինք, մի հատ գերի չտվեցինք․ Մանվել Եղիազարյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր գերությունից վերադարձած շուրջ մեկ տասնյակից ավելի անձանց ցուցմունքները․ «Երեկ հրապարակում էի կատարել այն մասին, որ Շիրակի մարզի 62 զինվորներ՝ ամբողջությամբ սպառազինված վիճակում, առանց որևէ փամփուշտ կրակելու կամովին գերի են հանձնվել 4-ից 7 ադրբեջանցի զինվորականների։ Հիշյալ հրապարակումից հետո ինձ զանգահարել կամ գրել են բազմաթիվ անձինք՝ կասկած հայտնելով գրառման իսկության վերաբերյալ։ Ի փարատումն այդ կասկածների՝ ստորև ներկայացնում եմ գերությունից վերադարձած շուրջ մեկ տասնյակից ավելի անձանց ցուցմունքներ (իրականում դրանք շատ ավելին են։ Գնահատականները Ձեզ եմ թողնում»,- գրել էր փաստաբանը՝ կից հրապարակելով դրվագներ ցուցմունքներից։

Թեմայի առնչությամբ Oragir.news-ը զրուցեց ազատամարտիկ, Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ՝ հարցնելով, թե ինչպե՞ս կարող են ադրբեջանցի 4 զինվորները 62 հոգու գերեվարել, ո՞ր դեպքում է դա հնարավոր․ «62 հոգին 4 հոգու գերի կարող է հանձնվել այն դեպքում, երբ կա՛մ դավադրություն կա, կա՛մ միտում կա, կա՛մ էլ, ինչպես ասում են, վախ կա։ Բայց ես վախը թողնում եմ մի կողմ, որովհետև վախ չի կարող լինել, 62 հոգին վախենա 4 հոգո՞ւց։ Եթե նրանք վախենում են, ապա տնից ինչո՞ւ են դուրս եկել։ Ես կարծում եմ, որ մարդիկ չեն իմացել, թե ինչ անեն, և այդպիսի հիմար ձևով հայտնվել են գերության մեջ, բայց դա իրենց չի արդարացնում, ամեն դեպքում 4 հոգին չի կարող 60 հոգուն գերի վերցնել, դա ամոթ է, ամոթ է այդ մասին խոսելը։ Այդպիսի դեպքեր չպիտի կրկնվեն։ Ի՞նչ ասել է գերի հանձնվել, մենք 5 տարի կռվել ենք, ոչ պետություն կար, ո՛չ բան կար, մի հատ գերի չտվեցինք, զենքը ձեռքին զոհվեցին մինչև վերջին մարդը։

Մարտակերտում այսօր մարդիկ բարձրաձայնում են, ասում են, որ 80 մարդ է զոհվել, այո, զոհվել են, մարդիկ, զենքը ձռքին, կռվել են, հասկանո՞ւմ եք, բա ի՞նչ անեին, գերի՞ հանձնվեին։ Ես ոչ մեկի պաշտպանը չեմ, պարզ ասեմ Ձեզ, ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության, նման իրավիճակում գերի ընկնելը ամոթ է։ Սա ոչնչացման պատերազմ է, պետք է ամեն զինվոր գիտակցի դա։ Ես նորից եմ ասում՝ սա ամոթ դեպք է, որը կարող էին չբարձրաձայնել, գաղտնի պահել, կամ էլ գտնել ակունքները, թե պատճառն ի՞նչն է, որ 4 հոգին կարողացել է 60 հոգու գերի վերցնել»։

Ազատամարտիկին հարցրինք՝ ի՞նչ նկատի ունի՝ դավադրություն ասելով, չկրակելու հրամա՞ն է եղել, թե՞ մեկ այլ բան․ «Այո, ասել են՝ նստեք այդեղ, ոչ մեկը չի գալու․․․։ Ես այդպիսի տեղեկություններ ունեմ ոչ թե այդ 60 հոգու մասին, այլ Սիսիանի դեպքերի վերաբերյալ, երբ տղաները գերի էին ընկել։ Այդպիսի տեղեկություն ունեմ, որ ասում էին՝ մի կրակեք, իրենք գալու են, խոսելու են, հետո տեղներդ կփոխեք և այլն, նրանք էլ եկել, գերի են վերցրել, զենքերը պահել են վրաները, հիմարացրել ու տարել են։ Ամեն դեպքում երևույթը շատ տգեղ է, հիմարական՝ բառի բուն իմաստով։ Ի՞նչ գերի ընկնել, ով ձեռքը զենք է վերցնում Հայաստանում, նա պարտավոր է հիշել, որ կա՛մ հաղթում է, կա՛մ մեռնում, գերի ընկնել գոյություն չունի։ Այսպիսի պատերազմում չկա ո՛չ քաղաքացի, ո՛չ զինվոր, այսպիսի պատերազմում քաղաքացիական դեմքեր չեն լինում, բոլորս էլ զինվորներ ենք, եթե զենքը վերցրել, գնացել են սահման, ապա պիտի որոշեն՝ կա՛մ պիտի հաղթեն, կա՛մ պիտի մեռնեն, այդպիսի ժամանակաշրջան է երկրում։ Ուրիշ բան, որ վիրավորն է գերի ընկել, մենք ռմբակոծության տակ մարդիկ ենք տեսել, որ չեն կարողացել շարժվել, բայց եթե առողջ տղամարդն է գերի ընկնում, արդեն մտածելու տեղիք է տալիս․ կա՛մ դավ են նյութել այդ մարդկանց նկատմամբ, կա՛մ էլ․․․, ես չգիտեմ․․․, եթե վախենում են, թող իրենց կանանցից չբաժանվեն»,- ասաց Եղիազարյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան