Արտաքին 4 տարի առաջ - 23:31 07-12-2021

Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը Ուկրաինայի հարցով Պուտինին սպառնացել է պատժամիջոցներով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, կոչ արել դիվանագիտական ​​կարգավորման և զգուշացրել, որ ռազմական էսկալացիային կհետևի Արևմուտքի հավաքական պատասխանը՝ տնտեսական և այլ պատժամիջոցների ձևով։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:

Երկու երկրների ղեկավարների բանակցությունները կայացել են երեքշաբթի առցանց ձևաչափով և տեւել շուրջ երկու ժամ։

Նշվում է նաև, որ Պուտինի հետ զրույցում Բայդենը հաստատել է իր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև «դեէսկալացիայի և դիվանագիտությանը վերադառնալու կոչ է արել»։

Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի «ագրեսիվ գործողությունների» մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ ոքի չի սպառնում և մտադիր չէ հարձակվել որևէ մեկի վրա, իսկ «ռուսական ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ մերձակայքում ՆԱՏՕ-ի ավելի շատ զինտեխնիկա տեղակայելու համար։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ նշել էր, որ Արևմուտքի հայտարարությունները «ռուսական ագրեսիայի» և Կիևին դրանից պաշտպանվելու հնարավորության մասին և՛ ծիծաղելի են, և՛ վտանգավոր։

Միևնույն ժամանակ, Կիևը և արևմտյան երկրները վերջերս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» ենթադրյալ ակտիվացման կապակցությամբ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը զորքերը տեղափոխում է իր տարածքում և իր հայեցողությամբ։ Նրա խոսքով՝ դա ոչ մեկին չի սպառնում եւ չպետք է անհանգստացնի որեւէ մեկին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից