Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:21 07-12-2021

Գոնե մտքում փորձեք ինքնուրույն մտածել․ Աղվան Վարդանյան

Hraparak.am-ը ներկայացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությունը, որը պիտի հնչեր 2021թ. դեկտեմբերի 7-ի Ազգային ժողովի նիստում․

«Երեք ու կես տարի իշխանություն եք։ Դուք՝ ձերոնցով։ Նաև ամենանախկիններով։ Բացարձակ իշխանություն։ Արդյունքը՝ մահաբեր ու չարագուշակ։ Չեմ թվարկելու՝ ինչ եք արել։ Իմաստ չկա։ Դժվար է խոսել մարդկանց հետ, ում ուղեղը կառավարվում է մի կետից։ Այդ կետն էլ ազգային-պետական մտածողությունից, բարոյական-հոգևոր արժեքներից, տղամարդկային արժանապատվությունից կիլոմետր/ժամերով հեռու է։

Մի նպատակ ունեք՝ իշխանություն։ Խոսել բարձր բաներից, բայց հետևողական ոչնչացնել դրանք։ Բայց մի բան չեք հաջողել ու չեք հաջողելու։ Ասել եք՝ մարդը բարձրագույն արժեք է ու ամեն բան արել եք, որ ոչնչացնեք մարդուն։ Պատիվ ունեցող սպային, մտածող, ինքնուրույն անհատին, հեղինակությանը, տղամարդուն։ Այստեղ ձեր վերջի սկիզբն է։ Այդ անել ոչ ոք չի կարողացել։

Արմեն Չարչյան, Առուշ Առուշանյան, Մխիթար Զաքարյան, Արթուր Սարգսյան, Մանվել Փարամազյան, Մենուա Հովսեփյան, Աշոտ Մինասյան։

Այս մարդիկ կալանավայրում են, քանի որ ձեզ նման չեն մտածում։ Արմեն Չարչյանը հազարավոր մարդկանց առողջություն է պարգևել, հարյուրավոր զինվորների վիրահատել, ձեզ նման այս Ազգային ժողովի պատգամավոր է։ Վերջին ստահակը պիտի լինես, որ քաղաքական դրդապատճառով, բացարձակ անհիմն այդ մարդուն բանտում պահես ամիսներ շարունակ։

Առուշ Առուշանյանին Գորիսը երկու անգամ քաղաքապետ է ընտրել։ Բանտում էլ է հաղթել ձեզ։

Արթուր Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը նույնպես ձեզ նման պատգամավոր են, նույնպես Սյունիքի քաղաքապետեր։ Մանվել Փարամազյան՝ Սյունիքից, Քաջարանի քաղաքապետ, Մենուա Հովսեփյան Գորիսի փոխքաղաքապետ, Աշոտ Մինասյան՝ երեք պատերազմների մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար։

Պարզ հարց եմ տալիս. Սյունիքը ավելի պաշտպանված կլինե՞ր, եթե այս մարդիկ Սյունիքում, իրենց տեղում լինեին, թե՞ բանտում։ Մի վայրկյան անջատվեք կառավարման ուղղահայացից։ Որպես բանական մարդ անկեղծ պատասխանեք այդ հարցին։ Ոչ բարձրաձայն, ձեր մտքում պատասխանեք։ Մի վախեցեք, ոչ ոք չի լսի։

Ես հույս ունեմ, որ ձեզանից շատերը դեռ կարող են մտքում ինքնուրույն մտածել։ Իմացեք՝ փորձելով ոչնչացնել մարդուն, դուք ոչնչանում եք իբրև մարդ։

Այս ուժեղ մարդիկ բանտերից դուրս են գալու։ Դուք ի՞նչ եք անելու։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին էլ մեկ ու կես տարի բանտում պահեցիք։ Ե՞վ ... Շարունակում եք, չէ՞, անունը լսելիս դողէրոցքի մեջ ընկնել։ Փաստերը կան։ Զգուշացնում եմ՝ վախը ծանր հետևանքներ է ունենում։

Այնպես որ, գոնե մտքում փորձեք ինքնուրույն մտածել»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան