Արտաքին 4 տարի առաջ - 18:18 07-12-2021

Թուրք ուժայինները սպանել են քուրդ զինյալների ղեկավարներից մեկին

Թուրքիայի ոստիկանական ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում սպանվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության ղեկավար կազմի անդամներից «Ռուբար» կեղծանվամբ հայտնի Ֆերհաթ Թունչը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, փոխանցում է ermenihaber-ը։

Թունչը PKK-ի Թուրքիայի հարավարևելյան Շանլըուրֆա («Գափ-Ռըհա») նահանգի պատասխանատուն էր։ Նա հայտնվել էր Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից ահաբեկչական գործունեության համար որոնվող անձանց ցուցակում։

Թուրքիայի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Թունչը բնակվել է Ուրֆա նահանգի Բոզովա շրջանի Հաջըլար գյուղում։ Նշվում է, որ Թունչի մոտ հայտնաբերվել են 1 ատրճանակ, 2 նռնակ և կառույցի բազմաթիվ փաստաթղթեր։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում