Բանանը վնաս է աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Այս մասին հայտնել է բժիշկ-սննդաբան Տատյանա Ռազումովսկայան։
«Հասած բանանները լուծողական ազդեցություն ունեն, ուստի բանանը կարող է վնասակար լինել աղիների խանգարումների կամ աղեստամոքսային տրակտի սուր հիվանդությունների ժամանակ: Դրանք կարող են փքվածություն կամ մետեորիզմ առաջացնել»,- նշել է նա:
Սակայն գաստրիտի ախտորոշմամբ հիվանդների համար բանանը օգտակար կլինի, հավելել է սննդաբանը։ Դրանք կօգնեն նվազեցնել ստամոքսի թթվայնությունը և նվազեցնել այրոցի առաջացման հավանականությունը։