Արտաքին 4 տարի առաջ - 16:18 06-12-2021

ԵՄ երկրները պաշտպանության վրա ծախսել են ռեկորդային՝ 200 մլրդ եվրո

Եվրամիության պետությունները 2020 թվականին պաշտպանության վրա ծախսել են գրեթե 200 միլիարդ եվրո (ավելի քան 225 միլիարդ դոլար): Սա ամենամեծ ցուցանիշն է 2006 թվականին այս տվյալներին հետևելու մեկնարկից ի վեր, հաղորդում է Եվրոպական պաշտպանական գործակալությունը (EDA) դեկտեմբերի 6-ին հրապարակված հաշվետվության մեջ:

Այսպես, EDA-ի տվյալներով՝ ԵՄ երկրների պաշտպանական ընդհանուր ծախսերը, բացառությամբ Դանիայի, որը ներառված չէ միության ռազմական նախագծերում, հասել է 198 միլիարդ եվրոյի, ինչը 5 տոկոսով ավելի է, քան 2019 թվականին։ Դրանք կազմել են ԵՄ 26 երկրների ՀՆԱ-ի 1,5%-ը։

Այնուամենայնիվ, EDA-ի հաշվետվության մեջ նշվում է միության երկրների ընդհանուր ծախսերի անկում, չնայած 2017-ի վերջին ստորագրված ԵՄ պաշտպանական համաձայնագրին, որով փորձ է արվում միավորել ռեսուրսները և վերջ տալ ազգային բնագավառների միջև մրցակցությանը, որը թուլացրել է նախկին պաշտպանական ջանքերը:

«Համատեղ աշխատանքի վրա եվրոպական ծախսերի նվազման միտումը հատկապես մտահոգիչ է»,- ասել է EDA-ի գործադիր տնօրեն Իրժի Սեդիվին հաշվետվության մեջ, որում բացահայտվել է սարքավորումների համատեղ գնման նվազում 13%-ով 2019 թվականի համեմատ, որը կազմել էր մինչև 4,1 միլիարդ եվրո, ինչը գործակալության կողմից արձանագրված երրորդ՝ ամենացածր նիշն է:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում