Ավելին 4 տարի առաջ - 22:53 05-12-2021

Հռոմի պապը ներողություն է խնդրել ուղղափառներից

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հունաստան կատարած այցի ժամանակ ներողություն է խնդրել Աստծուց և ուղղափառներից` կաթոլիկների թույլ տված սխալների համար։ Նա հայտարարել է, որ այդ գործողությունները ոչ մի կապ չունեն Հիսուսի ուսմունքների հետ, այլ հարստանալու ցանկության արդյունք են, հայտնում է Vatican News-ը։

Պոնտիֆիկոսը հիշել է այն արմատները, որոնք միավորում են կաթոլիկներին և ուղղափառ քրիստոնյաներին, և այն տարաձայնությունները, որոնք ծագել են ավելի ուշ:

«Պատմությունն ունի իր կշիռը, և այսօր այստեղ ես նորից կարիք եմ զգում Աստծուց և եղբայրներից ներողություն խնդրելու բազմաթիվ կաթոլիկների սխալների համար»,- ասել է Հռոմի պապը և կոչ արել օգնել միմյանց, երկրպագել Աստծուն և ծառայել մերձավորին։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում