Վրաստանում կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստվածների թիվը գերազանցել է մեկ միլիոնը
copy image url

Վրաստանում կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստվածների թիվը գերազանցել է մեկ միլիոնը

Արտաքին 3 տարի առաջ - 17:53 05-12-2021

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրս է անցել 1,017,374 մարդ, ինչը կազմում է երկրի չափահաս բնակչության 35,6%-ը։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը։ Հանրապետությունում պատվաստումների ցուցանիշը փոքր-ինչ աճել է։ Անցած շաբաթվա ընթացքում ամբողջությամբ պատվաստված քաղաքացիների թիվն ավելացել է 23089 մարդով։

Հաշվի առնելով պատվաստանյութի միայն մեկ չափաբաժին ստացածներին՝ պատվաստվածների թիվը կազմում է 1 196 371 կամ չափահաս բնակչության 42,1%-ը։ Այսպիսով, դեկտեմբերի 5-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 2 234 180 ներարկում։ Դրանցից 7413-ը COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացվել են նախորդ օրը՝ շաբաթ օրը։

Համաձայն Our World in Data կայքի համաշխարհային վիճակագրության՝ դեկտեմբերի 3-ի դրությամբ մոտ 3,7 մլն բնակչություն ունեցող Վրաստանում ամբողջությամբ պատվաստված է եղել երկրի բնակիչների 25,49%-ը, իսկ մասամբ՝ 4,93%-ը։ Ըստ այդ տվյալների՝ պատվաստումների մոտավորապես նույն ցուցանիշները առկա են Բուլղարիայում (26%), Տաջիկստանում (26,8%), Բելառուսում (28,9%), Նեպալում (29%), Պակիստանում (23,2%), Բանգլադեշում (22, 6%)։

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է մարտի 15-ից՝ աստիճանաբար ընդգրկելով բնակչության ավելի ու ավելի շատ խմբեր։ Համազգային քարոզարշավը լայն տարածում է գտել հուլիսի 5-ին։ Ներկայումս Վրաստանում կարող են պատվաստվել 12 տարեկանից բարձր մարդիկ։ Համաճարակաբաններին մտահոգում է բնակչության պասիվությունը. Փորձագետների կարծիքով՝ կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու համար անհրաժեշտ է պատվաստել չափահաս բնակչության առնվազն 60%-ին, ինչպես հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC