Արտաքին 4 տարի առաջ - 15:59 05-12-2021

Հնդկաստանում զինվորականները սխալմամբ 13 մարդու են սպանել

Հնդկաստանի հյուսիս-արևելքում՝ Նագալենդ նահանգում, ռազմական գործողության արդյունքում զոհվել է առնվազն 13 խաղաղ բնակիչ և անվտանգության ուժերի մեկ անդամ։ Մարդկանց շփոթել են ապստամբների հետ, հաղորդում է NDTV-ն կիրակի օրը՝ դեկտեմբերի 5-ին:

Հայտնի է, որ ուժայինները ծրագրել էին օպերացիա տեղի ապստամբների դեմ պայքարելու համար։ Սակայն մոտակա Օթինգ գյուղի բնակիչներին շփոթել են ապստամբների հետ: Արդյունքում զինվորականները գնդակահարել են մի քանի խաղաղ բնակիչների։

Մյուս գյուղացիները, ովքեր դա տեսել են, հարձակվել են զինվորականների վրա և այրել նրանց մեքենաները: Զինվորականները, ըստ աղբյուրի, «ինքնապաշտպանության նպատակով» կրակ են բացել, ևս մի քանի խաղաղ բնակիչ է զոհվել։ Զոհվել է նաև մեկ զինծառայող։

Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիտ Շահը Twitter-ի իր էջում ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Նրա խոսքով՝ պետական ​​հանձնաժողովը մանրակրկիտ հետաքննություն կանցկացնի «տհաճ միջադեպի» վերաբերյալ։

Ավելի վաղ Հնդկաստանի արևելքում՝ Արևմտյան Բենգալիա նահանգում, վթարի հետևանքով զոհվել էր առնվազն 18 մարդ, ևս հինգը վիրավորվել էին։ Ողբերգությունը տեղի է ունեցել քարերով բեռնված կանգնած բեռնատարի հետ ավտոմեքենայի բախման հետևանքով։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում