Արտաքին 4 տարի առաջ - 13:12 04-12-2021

Օրենքով գողերը Գորբաչովի դեմ մահափորձ էին ծրագրել

Վերակառուցման (պերեստրոյկայի) եռուն շրջանում ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի դեմ մահափորձ է նախապատրաստվել, իսկ կազմակերպիչները նրա քաղաքականությունից դժգոհ օրենքով գողերն են եղել, գրում է «Լենտա»-ն։

Հրապարակման մեջ ասվում է, որ պաշտոնը ստանձնելուց հետո Գորբաչովն անմիջապես փոխել է անվտանգության ծառայությունը։ Թիկնազորի անձնակազմին ներկայացված պահանջներից մեկը եղել է «մաքուր կենսագրությունը». Գորբաչովը ցանկանում էր, որ իր նոր թիկնապահները նախկին խորհրդային ղեկավարների հետ աշխատելու փորձ չունենան։

Հաղորդվում է, որ Գորբաչովի անվտանգությունը երկրի ներսում և արտասահման ուղևորությունների ժամանակ ապահովում էր չորս խումբ՝ «արտաքին» և «ներքին», յուրաքանչյուրում վեց հոգի։ Թիկնազորի աշխատանքի ծավալը մեծ էր. Գորբաչովը սիրում էր «շփվել մարդկանց հետ», ինչը պոտենցիալ վտանգավոր իրավիճակներ էր ստեղծում։ Բացի այդ, գլխավոր քարտուղարը հազվադեպ էր լսում իր թիկնապահներին։

Մի անգամ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից և դադարել է պոտենցիալ վտանգավոր լինել։ 1987թ.-ին ՊԱԿ-ը տեղեկություն է ստացել, որ ԽՍՀՄ ղեկավարին որոոշել են վերացնել նրա վարած քաղաքականությունից դժգոհ օրենքով գողերը, որոնց, իբր, դուր չի եկել տնտհաշվարկային ձեռնարկությունների ստեղծումը: Այստեղ խորհրդային ձեռնարկությունների ռեսուրսների հաշվարկ էր իրականացվում՝ քրեական հեղինակություններին զրկելով յուրացումների հնարավորություններից։

Հատուկ ծառայությունների տվյալներով, ծրագրվող սպանության կազմակերպիչները Քութայիսի կլանի վրացի օրենքով գողերն էին։ Կատարող էր նշանակվել Թեյմուրազ Աբաիձեն. նա պետք է գնդակահարեր Գորբաչովին մայիսյան ցույցի ժամանակ։ Մահափորձը ձախողվել էր, տղամարդուն օպերատիվ կերպով բերման էին ենթարկել: Նրա հետագա ճակատագիրն անհայտ է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը