Արտաքին 4 տարի առաջ - 18:42 03-12-2021

Կիպրոսում տղամարդը դանակով փորձել է հայտնվել Հռոմի պապի մատուցած պատարագին

Կիպրոսում տղամարդը դանակով փորձել է մտնել ստադիոն, որտեղ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատարագ էր մատուցում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Ինչպես հայտարարել են անվտանգության ծառայություններում գործակալության աղբյուրները, դանակը հայտնաբերվել է հազարավոր մարդկանց զննության ժամանակ, ովքեր փորձում էին հայտնվել ստադիոնում։

Կիպրոսի իշխանությունները անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկել, և մասնակիցների մեծ մասը պետք է տեղում լիներ նախապես։

«Հետաքննությունից հետո պարզվել է, որ դանակով տղամարդը ինչ-որ բան անելու որևէ մտադրություն չի ունեցել»,- հավելել է աղբյուրներից մեկը։

Ոստիկանությունից հայտնում են, որ բերման են ենթարկել 43-ամյա օտարերկրացու:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը