Արտաքին 4 տարի առաջ - 13:59 03-12-2021

Իրանը խոստացել է ԱՄՆ-ի «ատամները ջարդել»՝ տարածաշրջան զորքեր մտցնելու դեպքում

Եթե ​​ԱՄՆ-ը որոշի ռազմական միջամտություն իրականացնել Իրանում, իշխանությունները պատրաստ կլինեն կոշտ արձագանքելու։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղուդս» ռազմական ստորաբաժանման ղեկավար Իսմայիլ Քահանին։ Նրա խոսքը մեջբերել է RT-ն:

Ըստ Քահանիի, ԱՄՆ-ը կարող է Իրանին հարվածել Մերձավոր Արևելքի բազաներից մեկից, օրինակ՝ Սիրիայից, Քաթարից, Քուվեյթից կամ Իրաքից։ Բացի այդ, ԱՄՆ իշխանություններն արդեն իսկ «ծաղրում» են Թեհրանին՝ կոշտ պատժամիջոցներ կիրառելով, վստահ է զինվորականը։ Սակայն իրանական կողմը շարունակում է ակտիվորեն զարգացնել ռազմատեխնիկական ոլորտը, որը հայտնի է նաև Վաշինգտոնին։

«(Նրանք գիտեն), որ եթե ամերիկյան զորքերը նվազագույն քայլ անեն Իրանի ուղղությամբ, մենք նրանց ատամները կջարդենք»,- խոստացել է Քահանին։ Նա նաև տարածաշրջան զորքեր մտցնելու փորձի դեպքում Միացյալ Նահանգներին «ավելի խորը նվաստացմամբ» է սպառնացել, քան այն, որը նրանք ապրել են 2021թ.-ին Աֆղանստանից զորքերի դուրսբերման ժամանակ։

Միևնույն ժամանակ, Իրանը և միջուկային խոշոր տերությունները այժմ փորձում են թարմացնել 2015թ.-ի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, ըստ որի Թեհրանը սահմանափակում է իր միջուկային ծրագիրը՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի տնտեսական պատժամիջոցներից ազատվելու դիմաց: Միացյալ Նահանգները գործարքից դուրս է եկել 2018թ.-ին՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել