Ներքին 4 տարի առաջ - 12:45 03-12-2021

Նախադպրոցական հաստատություններում մանկավարժները կընտրվեն մրցույթով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական հաստատությունների մանկավարժների ընտրության կարգի նախագիծը։

ՀՀ ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ նախադպրոցական կրթության ոլորտում մինչ այս ներդրված չեն եղել մանկավարժական աշխատողների ընտրության և նշանակման մեխանիզմներ: Տնօրենների կամայական մոտեցումների հետևանքով հաճախ նախադպրոցական հաստատություններ են մուտք գործում անհրաժեշտ մանկավարժահոգեբանական գիտելիքներ և հմտություններ չունեցող անձինք:

ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է, որ մանկավարժական աշխատողների ընտրության միասնական կարգի սահմանումը թույլ կտա մրցութային եղանակով համակարգը համալրել որակյալ կադրերով: Նախադպրոցական կրթական ծառայությունների արդյունավետության բարձրացումը կարևոր պահանջ է մանկապարտեզից դպրոց երեխաների սահուն անցման համար, որն անմիջական ազդեցություն կունենա տարրական դասարաններում սովորողների կրթական արդյունքի վրա:

Նախագծով սահմանվում է, որ նախադպրոցական հաստատությունում թափուր տեղ առաջանալու դեպքում 3-օրյա ժամկետում հայտարարվում է մրցույթ: Եթե մրցույթը չի կայանում, անկախ պատճառներից՝ թափուր տեղը լրացնելու համար առնվազն ամիսը մեկ անգամ հայտարարվում է նոր մրցույթ մինչև հաղթող ճանաչվելը:

Թափուր տեղի մասին հաստատության տնօրենը տեղյակ է պահում համայնքի ղեկավարին: Մրցույթի հայտարարությունը հրապարակվում է համայնքի և մարզպետարանի պաշտոնական կայքերում: Մրցույթին մասնակցելու վերաբերյալ փաստաթղթերն ընդունվում են պաշտոնական հրապարակման օրվանից` 20 աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթի անցկացման օր նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Մրցույթը կանցկացվի երկու փուլով` գրավոր և բանավոր: Յուրաքանչյուր փուլի համար նախարարության կողմից մշակվում է հարցաշար՝ կազմված 50 հարցից և դրանց ճիշտ պատասխաններից: Հարցաշարերը հաստատվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և հրապարակվում նախարարության պաշտոնական կայքէջում:

Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 14-ը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ