Արտաքին 4 տարի առաջ - 11:57 03-12-2021

Բայդենը կորոնավիրուսի դեմ պայքարի նոր ծրագիր է ներկայացրել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել է ձմռան ամիսներին կորոնավիրուսի դեմ պայքարի նոր ծրագրի մասին։ Նա խոստացել է երկրում նոր լոքդաուն չմտցնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Բայդենը հինգ կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել՝ խթանող պատվաստանյութերի հանրային հասանելիության ընդլայնում, «ընտանեկան» պատվաստումների համար կլինիկաների ստեղծում, կորոնավիրուսի ախտորոշման տնային անվճար թեստավորման հասանելիության և համավարակի արձագանքման թիմերի քանակի ավելացում, ինչպես նաև պատվաստումների գլոբալ ջանքերի ակտիվացում:

Նա նաև հաղորդել է հանրային տրանսպորտում պարտադիր դիմակ կրելը երկարաձգելու մասին, այդ թվում՝ արտասահմանից Միացյալ Նահանգներ ժամանած ուղևորների համար։ Կորոնավիրուսի «օմիկրոն»-ի նոր շտամի հետ կապված երկրում պաշտպանության լրացուցիչ միջոցներ չեն ներդրվի, ասել է ԱՄՆ նախագահը։

«Այսօր ես հայտարարում եմ, որ մենք կարագացնենք պատվաստանյութերի նոր խմբաքանակների տրամադրումը այն երկրներին, որոնք դրա կարիքն ունեն»,- հավելել է նա՝ պարզաբանելով, որ ծրագրում է «առաջիկա 100 օրվա ընթացքում ևս 200 միլիոն դեղաչափ» ուղարկել այլ երկրներ։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում