Արտաքին 4 տարի առաջ - 13:23 02-12-2021

ԱՄՆ-ում COVID-19-ից մահացել է հեռուստաքարոզիչը, որը հորդորում էր աղոթել՝ պատվաստանյութերի փոխարեն

Ամերիկացի հեռուստահաղորդավար, քարոզիչ և պատվաստումների հակառակորդ Մարկուս Լամբը մահացել է կորոնավիրուսից, հաղորդում է CNN-ը։

Լամբի կինը, որը նույնպես դեմ է պատվաստումներին, «խորը ցավով» հաստատել է ամուսնու մահը։ Մարկուս Լամբի որդին՝ Ջոնաթանը, հոր Covid-19 ախտորոշումը «թշնամու կողմից հոգևոր հարձակում է» անվանել։

Լամբը, որը շաքարային դիաբետ ուներ, մահացել է կորոնավիրուսով վարակվելուց ընդամենը մի քանի օր անց։ Նա շտապ հոսպիտալացվել է, երբ սատուրացիան կտրուկ նվազել է։ Հեռուստահաղորդավարին թոքաբորբ են ախտորոշել, բայց արդեն շատ ուշ է եղել, նրան փրկել չի հաջողվել։

Լամբը Daystar Television Network հեռուստաընկերության համահիմնադիրն էր: Նա եթերում բազմիցս առաջարկել է, որ մարդիկ աղոթեն պատվաստվելու փոխարեն: Հեռուստացանցը մշտապես եթեր է տրամադրել պատվաստումներին դեմ արտահայտվող խմբերին ու ակտիվիստներին, ինչպես նաև, ըստ որոշ տվյալների, բժիշկների կողմից չհաստատված COVID-19-ի բուժում է գովազդել, օրինակ, իվերմեկտինով (մակաբույծների դեմ միջոց):

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի